Լրահոս
Օրվա լրահոսը

51-ամյա տղան ծեծի է ենթարկել տարեց ծնողներին, որոնց տեղափոխել են հիվանդանոց. Shamshyan.com

Հունվար 12,2020 17:55

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 9-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ժամը 01։00-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ծոծրակային շրջանի պատռված վերք և ձախից կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Բյուրական գյուղի բնակիչներ՝ 72-ամյա Ռիմա Շ․-ն և 79-ամյա Վազգեն Շ․-ն։ Վերջիններս հիվանդանոց ժամանած ոստիկաններին հայտնել են, որ իրենք վնասվածքները ստացել են տանը վայր ընկնելու հետևանքով։ Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորները ամուսիններ են, և նրանց ասածը իրականությանը չի համապատասխանում։

Ոստիկանները պարզել են նաև, որ նրանք վնասվածքները ստացել են հունվարի 8-ին իրենց տանը սեփական որդու՝ 51-ամյա Արշակ Շ․-ի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։ Ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալ Արշակ Շ․-ն ներկայացել է Աշտարակի ոստիկանություն և կատարվածի մասին բացատրություն տվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031