Լրահոս
Օրվա լրահոսը

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում

Հունվար 14,2020 15:48 Share
Աջակցեք aravot.am-ին

Կիևյան կամրջի վրա տրանսպորտային միջոցների կուտակումներից, ինչպես նաև երթևեկության հապաղումներից ու խցանումներից խուսափելու համար 2020թ. հունվարի 15-ից Երևան քաղաքի Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Կիևյան կամրջով դեպի Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկ առաջին գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին կթույլատրվի խաչմերուկում անընդհատ երթևեկել միայն դեպի աջ՝ դեպի Հալաբյան փողոց՝ ներկայումս գործող ուղիղ կամ դեպի աջի փոխարեն:

Նշված խաչմերուկում լուսացույցի վրա կտեղադրվի դեպի աջ անընդհատ երթևեկությունը թույլատրող աջ սեկցիա, համապատասխանորեն կփոխարինվեն հատուկ թելադրանքի նշանն ու գծանշումները:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: