Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես 2018 թ., այնպես էլ 2019 թ. Հայաստանի բնակչությունը, ցավոք, նվազել է. Սամվել Ֆարմանյան

Հունվար 14,2020 22:50

Ցավոք, ոչ միայն ՀՀ պաշտոնական վիճակագրությունը, այլ նաև ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM) փաստում են, որ Հայաստանի բնակչությունը գնալով շարունակում է նվազել: 2019 թ. ամփոփ տվյալներով, ըստ ՄԱԿ-ի «Միգրացիայի համաշխարհային զեկույց – 2020»-ի, Հայաստանի բնակչությունը բնակչություն/արտագաղթող մարդկանց թվաքանակ համամասնությամբ հայտնվել է աշխարհի ամենաբացասական ցուցանիշներն արձանագրած 20 երկրների շարքում` 18-րդ տեղում:

Ընդհանրապես, ցանկացած երկրի որևէ իշխանությանը պետք է ոչ թե սիրել կամ ատել, այլ պետք է գնահատել նրա արդյունավետությունը հետևյալ չորս առանցքային` ռացիոնալ չափանիշով:

  1. Արտաքին անվտանգություն – որքանով է խաղաղությունն ավելի երաշխավորված և սահմաններն ավելի պաշտպանված:
  2. Ներքին անվտանգություն – որքանով է քաղաքացին իրեն ավելի անվտանգ զգում, իսկ հանցագործությունները ավելի արդյունավետորեն կանխվում ու բացահայտվում:
  3. Բարեկեցություն – որքանով է մարդն ավելի լավ ապրում (human development index):
  4. Ժողովրդագրություն – ինչպիսին է տվյալ երկրի բնակչության թվի դինամիկան:

Իշխանությունը պիտի ոչ թե ամենօրյա ռեժիմով հասարակությանը մոլորեցնող կեղծ վիճակագրական տվյալներ հրապարակի ու արտերկրի երրորդական լրագրերում ներքին սպառման համար, մեծ փողեր ծախսելով, քարոզչական հոդվածներ պատվիրի, այլ օր ու գիշեր աշխատի, որպեսզի մարդը` Հայաստանի քաղաքացին, այս չորս ուղղություններով սեփական մաշկի վրա ռեալ փոփոխություններ զգա: Եթե մարդը սկսի ավելի լավ ապրել` ներքին ու արտաքին ավելի անվտանգ միջավայրում, իսկ երկրի բնակչության թիվն էլ աճի, ապա ոչ մի մոլորեցնող վիճակագրության կամ քարոզչական հոդվածների կարիքը չի լինի: Եթե դա չկա, մոլորեցնող վիճակագրությունն ու քարոզչությունը մնում են հասարակությանը թմրեցնելու զույգ դեղահաբերը:

Հ.Գ. Ինչպես 2018 թ., այնպես էլ 2019 թ. Հայաստանի բնակչությունը, ցավոք, նվազել է: Արտագաղթը չի դադարում: Ընդհակառակը, խորացման միտումներ ունի: Իսկ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր հայրենադարձությու՜ն, կախարդական փայտի՜կ ու էլի լիքը նման բաներ:

https://publications.iom.int/system/files/pdf/wmr_2020.pdf

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Բաց,խնդրանք նամակ ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին:
    Ազգը մանրից մարում ու կործանվում է:
    Վերջին 30 տարիների ընթացքում հայ ազգը գտնվում էր կրոնական ու կուսակցական թմբիրի և քրոնիկ վախի ճիրաններում ու մանրից մարվում, պարպվում, մասնատվում, ջլատվում, կործանվում՝ ձուլվում է այլազգիներին:Եթե այսպես շարունակվի 100 տարի հետո հային մոմով են փնտրելու: Այն հայերը որոնք նամուսով ու թասիբով են եվ չեն լքում հայրենիքն, բայց մյուս կողմից էլ հալածվում են ներկա կառավարության ձեռքից:
    Նիկոլի շնորհիվ ու մեր ազգի միասնականությամբ, վերջապես վերջ դրվեց Լեվոնի,Ռոբի,Սերժի հանցավոր բռնապետությանն, որն ամեն ինչ ապականում էր ու գործում հանուն սեփական շահի՝ իշխանական լծակների չարաշահմամբ երկրի ունեցվածքն անընդհատորեն թալանելու և անամոթաբար ու լկտիաբար սեփական գրպանները լցոնելու համար:Բայց այսօր մեր հերոս Նիկոլն, Չի կարողանում ազին դուրս բերել այս վիճակից:Դու՝ազգի հերոս, արեցիր «Ձեր քայլը»եթե ունես մի քիչ մարդկություն, հրաժարվի այս չարաբաստիք պաշոնից եվ թույլ տուր որ ուրիշները իրենց ՆՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ փրկեն հային եվ հայությանը:Խնդրում ենք ձեզ, օր առաջ տվեք ձեր հրաժարականը:Այն որ դուք չարեցիք, ես կարող եմ անել, ՀՀ բոլոր քաղաքացիներին ապահովելու եմ աշխատանքով:
    Հայաստանն անխղճորեն թալանող իշխող ու դրածո օտարերկրյա այս գործիք գործակալները, վերջին 30 տարիների ընթացքում՝ ստորությունից, նենգությունից, դավից ու ցավից բացի, մի արժանավայել քայլ իսկ Հայաստանի առաջընթացի համար չկատարեցին ու նույնիսկ սպիտակ ցեղասպանության ենթարկեցին Հայաստանի մարդկային ռեսուրսների կեսին…
    Կաշառք ու գողություն է տիրում համայն հայոց փոքրիկ աշխարհում: Շատ ամոթ է, որ աշխարհի ամենահնագույն ազգն առ այսօր չունի քաղաքացիական հասարակություն: Չունի հենման կետ, իսկական ժողովրդավարություն որ բարձր ամբիոնից գոռոմ էիք ու պատեպատ տալիս նրանց, պետական կարևորագույն նշանակություն ունեցող հարցերում միասնական ու համախումբ ապրել-պայքարելու մարդկային էլեմենտար նորմեր ու արժեքները չկա:
    Իսկ դուք ասոմ էք «ՄԻ ԳՑԻՐ ԾԽԱԽՈՏՆ ԳԵՏԻՆ»:
    Անկախ կրթական մակարդակից, կուսակցականացվածությունից ու կրոնական առանձնահատկություններից, մեր ազգի փրկությունը համամարդկային արժեքների ու նորմերի պահպանման և համազգային միասնականության ու համաձայնության մեջ է այլևս…
    Մեզ, հիմա, առավել քան անհրաժեշտ է կանգնել հասարակության կողմից միանշանակորեն ընտրված ազգի արժանավոր զավակի թիկունքին ու բարեփոխել մեր կյանքն ու երկիրն արմատապես… Ու ոչինչ, որ դժվարությունները դեռ առջևում են, բայց մենք համախումբ ենք միասին և հաղթական տրամադրված ազգովի:
    Ու այո, ազգի դեմ խաղ չկա, միայն խնդրում ենք արեք «ձեր վճռական քայլը» ու տվեք ձեր հրաժարականը:
    Ձեր այդ քայլով ազգն ավելի ձեզ կմեծարի:

    Հարգանքով՝ «ՀՊԿ» կազմակերպության հիմնադիր-Աղասի

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031