Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիաննա Մխիթարյանը՝ ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն

Հունվար 14,2020 23:20

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն է ընտրվել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ. Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը: Ընտրությունն անցկացվել է 2019թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Այդ մասին այսօր թատրոնի կոլեկտիվի հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը։

Նշենք, որ Մ. Մխիթարյանը վեց ամիս եղել է Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Շնորհավորում ենք տիկին Մխիթարյանին:

Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի մամուլի ծառայություն

 

Կենսագրություն

Մարիաննա Արտյոմի Մխիթարյանը 1986-1992թթ. սովորել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում (Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոց): Ուսանողական տարիներին աշխատել է Հանրային հեռուստատեսությունում՝ որպես ռեժիսորի օգնական, Երևանի Էքսպերիմենտալ  թատրոնում՝ որպես ռեժիսոր և դերասանուհի:

1992թ.-ից  մինչ օրս աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի:

Խաղացել է ավելի քան 40 դեր:

1996-1998թթ. դասավանդել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում՝ դերասանի վարպետություն առարկան:

2008-2016թթ. աշխատել է Հայաստանի Թատերական գործիչների միությունում՝ որպես քարտուղարը:

2008թ.-ից  «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրենն է:

2006թ.-ին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերակատար» անվանակարգում (Ռոզալիա` Շիրվանզադեի «Պատվի համար»):

2016թ.-ին արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալին:

2017թ.-ին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին:

2019թ. հուլիսից եղել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժ/պ։

2020թ. հունվարից Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031