Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու մեր հարազատն ես, մինչեւ մահ ու գերեզման քո կողքին կլինեմ, շնորհակալ կլինեմ». Հրապարակվեց փոխնախարարի կաշառքի առնչությամբ տեսագրությունը

Հունվար 16,2020 18:11

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի կաշառքի գործով դատական նիստն էր, որով անցնում է նաեւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:

Նա ընդունել է իր մեղավորությունը: Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 -րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք)։

Նիստի ժամանակ հետազոտվեցին տեսանկարահանումները, թե ինչպես են Արսեն Դավթյանն ու Ռազմիկ Աբրահամյանը միմյանց հետ խոսում նախ տարբեր Ֆինանսական հարցերի վերաբերյալ: Խոսակցության ընթացքում Ռազմիկ Աբրահամյանը շատ ջերմ է փոխնախարարի հետ, ցավդ տանեմ եւ այլ արտահայտություններ է անում, խոսում են կեսարյանի գների, աշխատավարձերի ցածր լինելու մասին:

Հետո Ռազմիկ Աշոտիչն ասում է. «Արսեն ջան, դու մեր հարազատն ես, մինչեւ մահ ու գերեզման քո կողքին կլինեմ, շնորհակալ կլինեմ»: Ըստ մեղադրող դատախազի, ի պատասխան Արսեն Դավթյանն ասում է՝ գիտեմ, գիտեմ, սակայն տեսագրությունը դիտելիս դա չլսվեց:

Ցուցադրվեց, թե ինչպես է Ռազմիկ Աբրահամյանը ծրար դնում սեղանին:

Նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 3-ին, ժամը 11:30-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031