Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանն այս պահին գտնվում է նախորդ իշխանության ուժեղ ճնշման տակ․ Հրանուշ Խառատյան Ա1+

Հունվար 20,2020 15:15

Հայաստանում այսօր, կարծես թե, կա լեգիտիմ իշխանություն, բայց այդ իշխանության օրոք էլ կա ներքաղաքական լարվածություն, կարծում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

«Ներքաղաքական լարվածության պատճառը մեկը չէ, մի քանիսն են։ Բայց կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ հեղափոխությունից շատ ավելի մեծ սպասելիքներ կային, քան այն կարող էր տալ․ բնականաբար՝ սա հանրային դժգոհություն է ստեղծում»,- նշում է նա։

Լարվածություն, ըստ նրա, կա ոչ միայն իշխանության տարբեր կողմերի, այլև ժողովրդի կողմից, դրա վառ ապացույցն են ցույցերը և բողոքի ակցիաները։

«Եթե հասարակության մեջ 6-7 տոկոսը ակտիվ են, նշանակում է հասարակությունն առողջ է, այսինքն՝ իր ակնկալիքները արտահայտելու կարողություն ունի։ Այս պահին այդ դիսկուրսի մեջ ներառված է այդ 6-7 տոկոսը»,- նշում է Հրանուշ Խառատյանը։

Ըստ ազգագրագետի՝ անառողջ մթնոլորտը կտևի այնքան, մինչև իշխանությունը չունենա հստակ ծրագիր։

«Այս պահին ընդհանուր առմամբ չկա իշխանության կողմից առաջարկված ծրագիր։ Քաղաքական իրական բանավեճը ծրագրերի շուրջ է լինում․ այս պահին կա քաղաքական ծրագրի պահանջարկ։ Հասարակությունը և քաղաքական տարբեր ուժեր կարող են իրենց առաջարկն անել, բայց նրանք էլ չեն անում, քանի որ թվում է, որ կուսակցություններից քիչ թե շատ հայտնիները իրենց ծրագրերը, գաղափարները համարում են հայտնի»,- ասաց նա։

Անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին՝ Հրանուշ Խառատյանը նշեց՝ վստահ է, որ Սահմանադրական դատարանն այս պահին գտնվում է նախորդ իշխանության ուժեղ ճնշման տակ։

«Այնպես չէ, որ Սահմանադրական դատարանի անդամներն այդպես կառչած են գաղափարին։ Ես կարծում եմ՝ նրանց վրա այնպիսի ճնշում կա, որ չեն կարողանում հաղթահարել դա։ Այս պահին դա ամենակարևոր և ամենաառարկայորեն աշխատող այն օղակն է, որի վրա նախորդ իշխանությունը ռևանշով փորձում է իշխանության գալ կամ անկարելի է դարձնում այս իշխանության հետագա քայլերը, որով արատավորում է և մեր հասարակությանը շատ վնասում է»,- նշեց նա։

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031