Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը հանդիպել է ԱՄՆ-ի Ջոն Մարշալի անվան իրավաբանական համալսարանի պրոֆեսոր Էն Մ. Լուսինի հետ

Հունվար 22,2020 22:20

Այսօր՝ 2020թ. հունվարի 22-ին, Սահմանադրական դատարանի նախագահ Հ. Թովմասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ջոն Մարշալի անվան իրավաբանական համալսարանի պրոֆեսոր Էն Մ. Լուսինի հետ, ով սահմանադրական իրավունքի հանրահայտ մասնագետ է և մասնակցել է ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի 1970թ. Սահմանադրության նախագծի մշակմանը:

Պրոֆ. Լուսինը Հայաստան է ժամանել առաջին անգամ Ստեփանակերտ քաղաքում անցկացվող Սթեթսոնի և Արցախի պետական համալսարանների նախաձեռնությամբ կազմակերպված «Շրջակա միջավայրի պաշտպանության իրավունք» թեմայով միջազգային դատախաղի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային մրցույթի կապակցությամբ:

ԱՄՆ-ի Հայկական իրավաբանական ընկերակցության նախկին նախագահ և Հայաստանում իրավական պետության և իրավագիտության զարգացմանն ուղղված ծրագրերում ակտիվ ներգրավվածություն ունեցող պրոֆ. Լուսինի հետ քննարկվել են սփյուռքի իրավաբանների և Հայաստանի իրավական ոլորտի հաստատությունների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման ուղիները:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՍԴ փոխնախագահ Ա.Գյուլումյանը և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի նախկին դեկան Թ. Սամուելյանը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031