Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական զինուժի կորուստները 2019–ին. Razm.info

Հունվար 24,2020 23:55

Razm.info մասնագիտացված կայքին հայկական զինված ուժերում (ներառյալ Արցախի պաշտպանության բանակում) հայտնի է 2019թ․ 49 զինծառայողի մահվան մասին, որոնցից 14–ը ժամկետային են։

2019–ին պաշտպանական գերատեսչությունները և քննչական կոմիտեն հայտնել են 19 զինծառայողի մահվան մասին, մյուս 39 դեպքի մասին առաջինը հայտնի է դարձել մամուլից (9 դեպք) կամ ՀՀ դատախազություն ուղարկված Ռազմինֆոյի հարցման պատասխաններից (21 դեպք)։

Նշենք, որ պետական կառույցները ունեն բանակում մահվան դեպքերը տարբերակում են որպես «ծառայության հետ կապված» և «ծառայության հետ չկապված»։ Վերջինների դեպքում պաշտպանական գերատեսչությունները հաղորդագրություն չեն տարածում, սակայն 2019–ին, ըստ դատախազությունից եկած գրությունների, գրանցվել է պաշտպանական գերատեսչությունների կողմից երեք զինծառայողի «ծառայության հետ ԿԱՊՎԱԾ» մահվան դեպք, որոնց մասին չի հայտարարվել․ Էդգար Գրիգորյան, Արծվիկ Ղարիբյան, Արայիկ Ծատրյան։

Ռազմինֆոն մարտական է համարում հակառակորդի գործողությունների, ինչպես նաև առաջնագծում ականների պայթյունների հետևանքով կորուստները։ Ոչ մարտական ենք հաշվում սպանությունների, ինքնասպանությունների, դժբախտ պատահարների (ավտովթարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ և այլն) պատճառով կորուստները։

Նախորդ տարում հակառակորդի կրակից զոհվել է 4 զինծառայող՝ հունիս, հուլիս և հոկտեմբեր ամիսներին։

Թվով 45 ոչ մարտական կորուստների պատճառներն եղել են ինքնասպանությունը/ինքնապանության հասցնելը (10 դեպք), ավտովթարները (15), հիվանդությունները (13), սպանությունները (4), զենքի հետ վարվելու կանոնների խախտումը (1), դժբախտ պատահարները (2):

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031