Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Երևանում կայացավ «Միսս ԱՊՀ 2022» գեղեցկության մրցույթը

Հունիս 18,2022 20:42

Երևանում կ այացավ «Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության միջազգային մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Դիանա Պիռտանովան Ղազախստանից։

Թագադրվելուց րոպեներ անց տված հարցազրույցում նա ասաց, որ չի հավատում հաղթանակին։

«Ես հիմա ուղղակի շոկի մեջ եմ։ Շնորհակալ եմ նման ընդունելության համար»,- ասաց գեղեցկուհու նոր տիտղոսակիրը, որին թագադրեց մրցույթի հիմնադիր Նաիրի Մնացականյանը։

1-ին վիցե միսս ճանաչվեց Էմի Մխիթարյանը` Վրաստանից։ Էմին հայուհի է, ապրում է Վրաստանում։
2-րդ վիցե միսս ճանաչվեց Կարինա Նիզինկայան Էստոնիայից։
3-րդ վիցե միսս ճանաչվեց Եկատերինա Պշենցևան Բելառուսից։

Մրցույթին մասնակցում էր 2 հայուհի` Վիվիանա Ասատուրին և Սեդա Սարգսյանը։ Վերջինիս սիրելին նրան ամուսնության առաջարկություն արեց հենց բեմում։

Մյուս հայուհին` Վիվիանան, ստացավ «Միսս Շարմ» տիտղոսը։
Մրցույթի շրջանակում Հայաստան են ժամանել ոլորտի փորձագետներ, մոդելային գործակալությունների ղեկավարներ տարբեր երկրներից։
Հիշեցնենք, որ այս տարի մրցուկթին մասնակցում էր 23 աղջիկ 15 երկրից։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930