Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Ծաղկաձորի հյուրանոցներում դատարկություն է, որովհետեւ նրանց, որոնց կասկածել են, թե կորոնավիրուս ունեն, մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում: Իշխանական պատգամավորներից Հովիկ Աղազարյանը հակադարձեց՝ ասելով, որ նման փաստեր չունեն:
Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այս առնչությամբ ասաց. «Ծառուկյանն առաջարկեց մեքենան ինքը տրամադրի, եթե իսկապես այդքան մտահոգ են, եթե իսկապես շահագրգռված են իսկությունն ունենալու հարցում, թող գնան տեսնեն՝ ինչ իրավիճակ է: Այնտեղ արդեն մարդկանցից դժգոհություններ ենք ստացել, նամակներ են գրում, որ տուրիստները լքել են, ամրագրումները չեղյալ են համարել: Ծառուկյանն ի՞նչ շահ ունի այդ հարցում ասել մի բան, որն իրականությանը չհամապատասխանի: Մարդը հստակ ասաց՝ եթե ուզում եք, ցանկություն իսկապես կա, մեքենան կտրամադրի, վառելիք կտրամադրի, գնացեք՝ տեսեք: Ընդհանրապես Ծաղկաձորից Երեւան, որպես կանոն, պատահում է 6-7 հազարի սահմաններում են տանում, 25 հազար դրամ Ռուսաստանի քաղաքացին տվել էր տաքսիստին, ասել էր՝ մենակ ինձ ստեղից շուտ հանիր, հասցրու Երեւան, ինչի՞ մասին է խոսքը»:
Ըստ պատգամավորի, վիրուսակիր լինելը «այիբ» չէ, կարելի էր նրանց լրիվ ուրիշ տեղ տանել: Գեւորգ Պետրոսյանը հորդորում է հետեւել անձնական հիգիենայի կանոններին, որ չվարակվեն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































