Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ հիմա՝ հրապարակավ

Մարտ 03,2020 23:01

Անցյալ ամռան ստորագրահավաքի օրերին, երբ ՊԲ նախկին հրամանատարի աջակիցները տարփողում էին, որ նրան ենք պարտական պատերազմի բոլոր հաջողությունների համար, ֆեյսբուքում մի հարցադրում էի արել՝ իսկ անհաջողությունների պատասխանատուն ո՞վ է: Եվ բերել էի փաստ՝ 1993-94թ.թ. ռազմական հաղթարշավի ժամանակ ինչո՞ւ չազատագրվեցին Մարտակերտի շրջանի Հասանղայա, Ղահրիլար, Մարալյան Սարով, Ջրաբերդ, Վերին եւ Ներքին Չայլու, Սեյսուլան, Կարմիրավան, Մարգուշավան եւ Մարաղա գյուղերը: Եթե հակառակորդն, ինչպես Սամվել Բաբայանի քարոզիչներն են ասում, միայն նրա անունը լսելիս սարսափահար փախուստի էր դիմում, ապա ինչո՞ւ 1994-ի գարնանը մեր զորքերը կանգ առան Թալիշում, մի քայլ առաջ չշարժվեցին, չազատագրեցին Շահումյանը:

Այդ ուղղությամբ հակառակորդը կատաղի դիմադրո՞ւմ էր, հնարավոր չեղա՞վ ճեղքել նրա պաշտպանական գիծը: Եթե այդպես էր, ուրեմն պիտի ընդունել, որ Սամվել Բաբայանի անունն ամենուր չէ, որ խուճապի էր մատնում ադրբեջանցիներին, եւ նրանք կարողացան ամուր պաշտպանություն կազմակերպել, թույլ չտալ Միր-Բաշիրի անկումը: Իսկ եթե այդպես չի եղել, ուրեմն ի՞նչ եզրակացնել: Սամվել Բաբայանը չի՞ ցանկացել ազատագրել գոնե Մարտակերտի շրջանի գյուղերը, տվյալ ուղղությամբ վերականգնել նախկին ԼՂԻՄ վարչական սահմանը:

Ի դեպ, նման մի «կույրաղիք» էլ Մարտունու շրջանում է մնացել հակառակորդի վերահսկողության տակ: Արդյունքում Մարտակերտ եւ Մարտունի քաղաքներն այսօր շփման գծից հազիվ 5 կիլոմետր հեռավորության վրա են: Թե ինչո՞ւ՝ որեւէ բացատրություն չկա: Եւ տրամաբանական է թվում հարցը՝ Մարտակերտի շրջանի նշված գյուղերի մարդիկ իրավունք ունե՞ն իրենց խաբված համարել, ինչ-որ տեղ՝ լքված, որովհետեւ նրանց պապենական հողերը մնացել են հակառակորդի հսկողության տակ:

Ի վերջո, ռազմաճակատային գծի կոնֆիգուրացիան Սամվել Բաբայանի անձնակա՞ն , թե՞ ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակից բխած կոլեկտիվ որոշման արդյունք է:

Վահրամ Աթանեսյան, քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Շատ հարցերի պատասխանը դուք լավ գիտեք և իզուր եք հիմա բարձրացնում: Անուղղակի ճանապարհով փորձում եք ազդել գալիք ընտրությունների արդյունքների վրա: Նշված հրամանատարի վերևում կային այլ ղեկավարներ, որոնք խանգարել են այդ գործընթացներին: Կային նաև այլ օբյեկտիվ հարցեր: Լավ կլինի Դուք այս քարոզարշավի ժամանակ հանդես չգաք նման մոտեցումներով՝ փորձելլով նսեմացնել որոշ մարդկանց՝ ի օգուտ Ձեր ընտրյալին…Նա չի ընտրվելու, քանի որ արցախցին նման ճակատագրական սխալ թույլ չի տա…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031