Լրահոս
Օրվա լրահոսը

Գարնան մուտքն ազդարարող այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է շնորհավորանքների համար. Հասարակական-քաղաքական գործիչները շնորհավորում են Մարտի 8-ի առիթով

Մարտ 08,2020 17:36

Հասարակական-քաղաքական գործիչները շնորհավորում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

Բերել եմ մանուշակներ՝ Քարաշամբ գյուղի մայրերին, քույրերին ու դուստրերին։

Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Բերել եմ մանուշակներ՝ Քարաշամբ գյուղի մայրերին, քույրերին ու դուստրերին։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Sonntag, 8. März 2020

Սեր և երջանկություն, խինդ ու բերկրանք ձեզ և ձեր ընտանիքներին. նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 8-ի առթիվ իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղում բոլոր կանանց, իսկ տղամարդկանց հորդորում՝ գնահատել կանանց և մեծարել ամեն օր:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Սեր և երջանկություն, խինդ ու բերկրանք ձեզ և ձեր ընտանիքներին. նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 8-ի առթիվ իր…

Gepostet von ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia am Samstag, 7. März 2020

Սիրելի՛ երեւանցիներ,

Այսօր Մարտի 8-ն է՝ կանանց միջազգային օրը: Հասարակության բոլոր անդամների համաչափ ներգրավվածությունը հանրային կյանքում ոչ միայն մարդու իրավունքներից բխող բնական անհրաժեշտություն է, այլեւ համայնքն ու պետությունը զորացնելու կարեւոր միջոց:

Ուրախ եմ արձանագրել, որ Երեւանի քաղաքային իշխանության, հատկապես՝ ավագանու կազմում մեծ է կանանց ակտիվությունը: Քաղաքային խնդիրներին վերաբերող ամենատարբեր նախաձեռնությունների հեղինակներն ու առաջ մղողները հենց մեր կանայք են: Հաճույքով պետք է նշել, որ մեր գործունեության այս ժամանակահատվածում հնարավորություն ենք ունեցել արժանավորելու կանանց գործունեությունը՝ մասնավորապես, փողոցներ ու պուրակներ անվանակոչելով նշանավոր հայ կանանց անուններով:

Գոհունակությամբ փաստեմ նաեւ, որ սկսել ենք բարելավել համայնքային կազմակերպություններում՝ հանրակրթութան, առողջապահության, մշակույթի, կոմունալ տնտեսության եւ այլ բնագավառներում ընգրկված կանանց աշխատանքային պայմանները: Թույլ տվեք հատո՛ւկ շնորհավորել այն կանանց, որոնք իրենց եռանդն ու տաղանդը ծառայեցնում են մեր քաղաքի զարգացմանը: Շնորհակա՜լ եմ Ձեր նվիրված եւ արհեստավարժ աշխատանքի համար:

Շնորհավորում եմ բոլորին եւ մաղթում նպատակասլացություն եւ լավատեսություն:

Հայկ ՄԱՐՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Սիրելի՛ երեւանցիներ, Այսօր Մարտի 8-ն է՝ կանանց միջազգային օրը: Հասարակության բոլոր անդամների համաչափ…

Gepostet von Hayk Marutyan am Samstag, 7. März 2020

«Թանկագի՜ն մայրեր, սիրելի՜ քույրեր և դուստրեր,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի առթիվ: Եթե այսօր աշխարհի տարբեր կետերում մարդիկ ջանում են բացատրել կանանց իրավահավասարությունը, ապա մեզանում այդ ամենը նստած է ի վերուստ՝ մեր դարավոր պայքարի ու դրանում մեր ազգային ինքնությունը պահելու բոլոր հատվածներում հայ կանանց ընդգծված դերակատարության միջոցով:

Ժամանակակից ժողովրդավարական ու զարգացած պետության չափանիշների մեջ անասելի կարևոր տեղ ունի կանանց իրավունքների պաշտպանությունը, և այս ոլորտում մենք թեկուզ նկատելի առաջընթաց ունենք, բայց պակաս չեն նաև անելիքները:
Գարնան մուտքն ազդարարող այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է շնորհավորանքների համար: Մաղթում եմ հարատև երջանկություն, ամուր առողջություն և գարնանային բարձր ու ծաղկուն տրամադրություն»:

Աշոտ ՂՈՒԼՅԱՆ

ԱՐՑԱԽԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

🎉 Թանկագի՜ն մայրեր, սիրելի՜ քույրեր և դուստրեր,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի առթիվ: Եթե այսօր…

Gepostet von Ashot Ghoulyan – Աշոտ Ղուլյան am Sonntag, 8. März 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031