Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում առաջարկում են երեխայի ծնվելուց հետո նորածնի հորը տրամադրել վճարովի արձակուրդ

Մարտ 11,2020 23:35

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Նարեկ Զեյնալյանը մարտի 11-ին նախաձեռնել էին «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ներկայացուցիչներ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, միջազգային, հասարակական կազմակերպություններից, փորձագետներ, իրավաբաններ:

Ծովինար Վարդանյանի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվող կարգավորմամբ ակնկալվում է օրենսդրորեն ամրապնդել աշխատողների, մասնավորապես՝ կանանց իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ խրախուսել տնտեսական գործունեությամբ զբաղվելը:

Անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածով սահմանված որոշ ձեւակերպումների՝ բանախոսները նշել են, որ առկա են սողանցքներ անբարեխիղճ գործատուների համար: Առաջարկվող կարգավորումներով կբացառվեն նմանօրինակ դեպքերը:

Նախագծով առաջարկվող հաջորդ լրացումը վերաբերում է երեխայի ծնվելուց հետո նորածնի հորը տրամադրվելիք վճարովի արձակուրդին: Ըստ նախագծի համահեղինակ Սոնա Ղազարյանի՝ այն հնարավորություն կտա նորածնի հորը երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, իր իսկ ցանկությամբ ստանալու գործատուի հաշվին վճարովի արձակուրդ 5 աշխատանքային օր տեւողությամբ: Հեղինակների խոսքով՝ նմանօրինակ կարգավորումներն ամրագրված են մի շարք երկրների օրենսդրությամբ:

Քննարկման մասնակիցները մտքեր են փոխանակել ժողովրդագրական մտահոգիչ վիճակագրական տվյալների, դրական խտրականության, հայրության խրախուսման հարցերի շուրջ:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031