Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի շուրջ ապազգային, անհայրենիք, անզուսպ ու անթաքույց հրճվանքը քաղաքացիները քաղաքական առումով անհետևանք չեն թողնելու․ Լիլիթ Մակունց

Մարտ 14,2020 22:58

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի շուրջ ապազգային, անհայրենիք, անզուսպ ու անթաքույց հրճվանքը, որ տեսնում ենք իշխանությունը կամ պաշտոնները կորցրած որոշ անձանց կողմից, քաղաքացիները քաղաքական առումով անհետևանք չեն թողնելու: Դա է ցույց տվել մեր նորանկախ պետության պատմությունը:

Ուզում եմ այդ մարդկանց հիշեցնել, թե ինչպես է իրենց ընդդիմությունը (որի մի մասը նաև մենք էինք) իրեն դրսևորել, օրինակ, 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ժամանակ կամ H1N1 վիրուսի բռնկման ժամանակ և ինչպես են հիմա իրենք վարվում: Ինչպես այն ժամանակ որպես ընդդիմություն ենք մտածել մեր յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության մասին (լավագույն օրինակը՝ թավշյա հեղափոխությունը), այնպես էլ հիմա՝ որպես պաշտոնյաներ, հոգ ենք տանում յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության մասին և ձեռնարկում ենք ու ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ միջոցները:

Իսկ նման պահվածքով նրանք ոչ միայն ի ցույց են դնում իրենց քաղաքական, այլև մարդկային տեսակը, որը մերժելի է բոլոր ժամանակներում՝ անկախ նրանից, թե ով է իշխանության:

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի շուրջ ապազգային, անհայրենիք, անզուսպ ու անթաքույց հրճվանքը, որ տեսնում ենք…

Gepostet von Լիլիթ Մակունց Lilit Makunts am Samstag, 14. März 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031