Լրահոս
Օրվա լրահոսը

Արտոնյալ վարկեր կտրամադրվեն կառավարության առաջարկած զարգացման ծրագրերով. Նիկոլ Փաշինյան

Մարտ 22,2020 22:50

Կորոնավիրուսի համավարակը, տարբեր կանխատեսումներով, կարող է տեւել 1-1,5 տարի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով համավարակի միջազգային իրավիճակին: Վարչապետն ասաց նաեւ՝ վերջնական ապացուցված չէ, բայց կարծիք կա, որ տաք եղանակն ազդում է վարակի ոչնչացմանը: Մինչ այս հարցի պատասխանը կլինի, ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարություն է մշակել: Վարչապետն ասաց, որ խնդիր է դրված ոչ այնքան վարակի տարածումը կանխել, այլ որ արդյունքում չունենանք մահեր կամ հնարավորիս քիչ մահացության դեպքեր ունենանք:

Կառավարության գործողությունները այս օրերին վարչապետը բաժանում է երկու ուղղությունների` կորոնավիրուսի կանխարգելման օպերատիվ հարցեր եւ տնտեսական խնդիրներ: Նրա կարծիքով, իրավիճակից շահած դուրս կգան այն պետությունները, որոնք կմշակեն եւ կգործարկեն ռազմավարական  մոտեցումներ` երկարաժամկետ հատվածի համար: Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ՀՀ կառավարությունն այժմ դրանով է զբաղված եւ առաջիկայում վերջնական ծրագիրը կներկայացվի հանրությանը: Իսկ մինչ այդ վարչապետը որոշ փակագծեր բացեց. արտոնյալ վարկեր կտրամադրվեն այն ընկերություններին, որոնք կարիք կունենան հավելյալ ֆինանսների`աշխատողների աշխատավարձերը վճարելու, հարկային պարտավորությունները կատարելու, հումք ներկրելու, արտադրություն կազմակերպելու եւ ռազմավարական ներդրումներ անելու համար: Կառավարությունը կմասնակցի այդ ծրագրերին`սուբսիդավորելով վարկերը, որպեսզի բանկային համակարգում ռիսկայնությունից ելնելով չխուսափեն վարկեր տրամադրել:

ՀՀ կառավարությունը շեշտը դնում է գյուղատնտեսության զարգացման վրա: Լավ վարկային պատմություն ունեցող գյուղաբնակներին, որոնք կզբաղվեն ՀՀ կառավարության առաջարկած ծրագրերով, կտրամադրվեն վարկեր` զրո տոկոսով: Ծրագրերը վերաբերվում են նոր այգիներ հիմնելուն, ջերմոցային տնտեսություններին, խելացի գոտիների, ակրիլային ոռոգման համակարգերին եւ այլն: Իսկ որպեսզի բանկերը խնդիր չունենան, կառավարությունը 30 տոկոս մասնակցություն կունենա: Վատ վարկային պատմություն ունեցող գյուղացիներին առաջարկվում է ձեւավորել գյուղացիական կոոպերատիվներ, որոնց կառավարությունը մասնակցություն կունենա 50-70 տոկոսով: Կոոպերատիվների ձեւավորմանը կաջակցեն լիցենզավորված մենեջերները:

Կորոնավիրուսի պատճառով գործազուրկ դարձած քաղաքացիների համար սոցիալական աջակցության նոր փաթեթ է մշակվում: Այն կլինի «Փարոսի» ենթաճյուղերից մեկը: Կառավարությունը օնլայն ռեժիմով հետեւում է աշխատաշուկայի շարժերին եւ աշխատանք փնտրող քաղաքացիները կօգտվեն կառավարության սոցիալական փաթեթից:

Հանրապետության պարետը նոր որոշումներ է կայացրել`որ սահմանափակումների մասով: Վարչապետը հավաստիացնում է, որ կարճաժամկետ առումով կոշտ սահմանափակումները անհրաժեշտ են: Կառավարությունում նաեւ տարբերակներ են մշակում, թե ինչպե՞ս պետք է շարունակել կյանքը, եթե վիրուսի տարածման պատճառով սահմանափակումները երկարեն: Մեկ շաբաթվա ճգնաժամային աշխատանքի արդյունքում Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ մենք ունենք հնարավորություններ, այս ամենից դուրս գալ իբրեւ ավելի ուժեղ պետություն:

Վարչապետը վստահեցնում է` հայաստանյան շուկաներում ապրանքային դեֆիցիտ չկա: Բենզինի գնի էական անկում է նկատվել` կապված նավթի միջազգայի գնի անկման հետ: Դիզվառելիքի գինը շարունակում է բարձր մնալ: Վարչապետը խոստացավ, որ առաջիկայում կառավարությունը կզբաղվի այդ հարցով:

Այլ մանրամասները` տեսանյութում

Մեր ռազմավարությունը պանդեմիայի պայմաններում։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Sonntag, 22. März 2020

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031