Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային Մեդիա Ինստիտուտ»-ը Հայաստանը դասել է այն երկրների շարքին, որտեղ կորոնավիրուսի պատճառով մեդիայի դեմ ճնշումներ են կիրառվում

Մարտ 25,2020 22:44

«Միջազգային Մեդիա Ինստիտուտ» (IPI) կազմակերպությունն անդրադարձել է կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված զանգվածային լրատվամիջոցների դեմ հարձակումների դեպքերին: Կազմակերպությունում հավատացած են, որ նման ճգնաժամային իրավիճակում լուրերի և տեղեկատվության ազատ հոսքը կարևոր է, քան երբևէ:

IPI-ը հավաքագրել է տարբեր լրատվամիջոցներում հրապարակված նյութեր, որոնք ներկայացնում են աշխարհի մի շարք երկրներում խոսքի ազատության սահմանափակման, լրատվամիջոցների դեմ կիրառվող ճնշումներ՝ կապված կորոնավիրուսի բռնկման հետ: Ցանկում տեղ է գտել նաև Հայաստանը: Մասնավորապես, ներկայացված է Eurasianet-ում հրապարակված «Հայաստանը կոշտ միջոցներ է ձեռնարկում COVID-19-ի մասին լրատվամիջոցների հրապարակումների դեմ» խորագրով հոդվածը:

Հոդվածն անդրադարձել է նաև այն դեպքին, երբ ոստիկանությունը պահանջել է «Առավոտ» օրաթերթի առցանց տարբերակից հեռացնել թարգմանված նյութը, որտեղ ներկայացված էր Վալերի Սոլովեի մեկնաբանությունը Ռուսաստանի Դաշնությունում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ կապված կորոնավիրուսով վարակվածների, մահացության դեպքերի հետ:

Կազմակերպությունն անդրադարձել է նաև մամուլի դեմ հարձակումների դեպքերին Հնդկաստանում, Չինաստանում, Ալբանիայում, Կոսովոյում, Բոսնիա և Հերցեգովինայում, Թուրքիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում:

Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն իր անհանգստությունն է հայտնել մարտի 23-ին Հայաստանում Քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ, որի նպատակն է պայքարել կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ ապատեղեկատվության դեմ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031