Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցին կարողացավ իր քվեն տեղ հասցնել. «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ

Ապրիլ 15,2020 18:49

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հայտարարությունը Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ

Երեկ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ինչպես համապետական ընտրությունների առաջին փուլում, այնպես էլ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը և «Իրավական կրթություն» կազմակերպությունը իրականացրել են ակտիվ դիտորդական առաքելություն Արցախի Հանրապետության շուրջ 100 տեղամասերում։ Պետք է արձանագրել, որ ապրիլի 14-ին տեղի ունեցած ընտրական գործընթացներն եղել են հարթ, խաղաղ, կազմակերպված՝ առանց կուտակումների:

✅ Չնայած գրանցված որոշակի խախտումներին` ընտրությունների երկրորդ փուլը աչքի ընկավ նրանով, որ այն գրեթե զերծ էր այն մտահոգող խախտումներից, որոնք տեղի էին ունեցել ընտրությունների առաջին փուլում:
✅ Ի տարբերություն ընտրության առաջին փուլի` երկրորդ փուլում ընտրողների մասնակցության ցուցանիշը ավելի ցածր էր` պայմանավորված արտակարգ իրավիճակով, արդեն իսկ կայացած խորհրդարանական ընտրություններով և երկրորդ փուլում միայն երկու թեկնածու լինելու հանգամանքով:
✅ Բոլոր ընտրատեղամասերում պահպանված էին հիգիենայի կանոնները, քվեարկողներին տրամադրվել են անհատական գրիչներ, դիմակներ և ձեռնոցներ:

Ընտրությունների երկրորդ փուլը ցույց տվեց, որ նույնիսկ մարտահրավերների, երկրում հաստատված արտակարգ իրավիճակի պայմաններում, Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ընտրությունը կազմակերպված էր, համապատասխանում էր թափանցիկության, ժողովրդավարության չափանիշներին: Արցախցին կարողացավ իր քվեն տեղ հասցնել։

Կարեւոր է հասկանալ, որ բոլոր նրանք, ովքեր կոնկրետ նպատակից ելնելով, փորձում էին ստվերել տեղի ունեցող գործընթացների լեգիտիմությունը, ոչ միայն ջուր են լցնում հայատյաց շրջանակների ջրաղացին, այլեւ ուղղակիորեն վնասում են Արցախի սուբյեկտայնությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930