Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտնականները ստեղծել են կորոնավիրուսը հաղթահարող հակամարմին

Մայիս 05,2020 19:55

Նիդերլանդների Ուտրեխտի համալսարանի գիտնականները կարողացել են սինթեզել մոնոկլոնալ հակամարմին (47D11), որը կարող է չեզոքացնել կորոնավիրուսի վարակը լաբորատոր պայմաններում, գրում է Nature Communications-ը:

Տեղեկատվության համաձայն՝ ուսումնասիրությունն իրականացրել են հոլանդացի և գերմանացի գիտնականները: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ  չեզոքացնող հակամարմինը կարող է կանխել և  բուժել COVID-19-ը:  Մոնոկլոնալ հակամարմինները լաբորատորիայում ստեղծված սպիտակուցներ են, որոնք նման են մարդու իմունային բջիջների արտադրած սպիտակուցներին: Գիտնականների խոսքով՝ ստեղծված հակամարմինը «չեզոքացնում է SARS-CoV-ը և SARS-CoV-2-ը դեռևս անհայտ մեխանիզմի միջոցով»:

Փորձի շրջանակներում համակամարմինը ստուգվել է գենետիկորեն մոդիֆիկացված մկների վրա: Պարզվել է, որ 47D11 հակամարմինը չեզոքացնող ակտիվություն է ցուցաբերում: Այնուհետև հետազոտողները վերափոխել են հակամարմինը, որպեսզի ստեղծեն մարդու համար նախատեսված տարբերակը։ Նշվում է, որ   47D11 հակամարմնի օգտագործումը բժշկության մեջ դեռևս անհնարին է, քանի որ անհրաժեշտ է անցկացնել մի շարք փորձարկումներ:

Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031