Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծես մոռացել ենք, որ երկրում դեռ համավարակը տարածվում է՝ մարդիկ անցել են բնականոն ապրելակերպին․ Նարեկ Մկրտչյան

Մայիս 10,2020 22:41

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հարգելի՛ հայրենակիցներ, կարծես մոռացել ենք, որ երկրում դեռ համավարակը տարածվում է: Ինքս ապրում եմ Փարաքար համայնքում, որտեղ մարդիկ անցել են բնականոն ապրելակերպին` մոռանալով պահպանել վարակի տարածումը կանխարգելող կանոնները: Սիրելի՛ փարաքարցիներ և թաիրովցիներ, մեր համայնքում վիճակը դեռ խիստ մտահոգիչ է. քիչ առաջ խոսել եմ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային պատասխանատուների հետ, որոնց փոխանցմամբ միայն այսօր 3 դրական դեպք է գրանցվել Փարաքարում:

Մի խումբ մարդկանցից կատարվել են նմուշառումներ, և չի բացառվում, որ վաղը թվերը մեծանան: Համայնքում ընդհանուր առմամբ գրանցվել է 10 դեպք և մեկ մահ:

Խնդրում եմ՝ պահպանեք սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ և ախտահանել ձեռքերը:

Խիստ զգուշավորություն ցուցաբերել խանութներ այցելելիս (նշեմ, որ դեպքերից մեկը կապված է եղել խանութներից մեկի հետ, որն անհապաղ փակվել է):

Սահմանափակեք բարեկամների և հարևանների հետ շփումները և մնացեք տանը:

Տարածել‼️‼️Հարգելի՛ հայրենակիցներ, կարծես մոռացել ենք, որ երկրում դեռ համավարակը տարածվում է: Ինքս ապրում եմ Փարաքար…

Gepostet von Narek Mkrtchyan am Sonntag, 10. Mai 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031