Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհի 35, թունավորման 6 դեպք. ԱԻՆ-ն ամփոփում է շաբաթը

Մայիս 11,2020 12:33

Ապրիլի 27-ից մայիսի 3-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 286 դեպք, որից 115-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 35 հրդեհի, վեց փլուզման, մեկ պայթյունի, յոթ քարաթափման, մեկ ուժեղ կարկուտի և երկու որոնողափրկարարական դեպք, 41 ճանապարհատրանսպորտային պատահար, 17 ինքնասպանության փորձ, ինչպես նաև 95 կենցաղային կանչ. տուժել է 71 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երեք քաղաքացի:

Արձանագրվել է թունավորման վեց դեպք. տուժել է 6 քաղաքացի:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 20 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 30 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 21 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031