Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը մեծ առաքելություն է ստանձնել. Արարատ Միրզոյան

Մայիս 22,2020 18:40

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն Արցախ կատարած այցի շրջանակում հանդիպել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Ողջունելով Արարատ Միրզոյանին՝ Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։ Նա ընդգծել է, որ ջանքեր է գործադրելու երկու հայկական պետությունների միջև փոխգործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ։

Արարատ Միրզոյանը, շնորհավորելով Արայիկ Հարությունյանին, նշել է, որ վերջինս մեծ առաքելություն է ստանձնել և վստահություն հայտնել, որ Արցախի նախագահն իր բոլոր նախաձեռնություններում, այդ թվում ժողովրդավարության խորացման, տնտեսության զարգացման և ՀՀ-ի հետ համագործակցության հարցերում լրջագույն հաջողություններ է գրանցելու։ Նա իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Արցախում ձևավորվող բարեփոխումների օրակարգին։

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031