Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Շատ արագ կկարողանանք սերտ հարաբերություններ հաստատել Ձեր խորհրդարանի և իմ նախագահած՝«Ֆրանկոֆոնիան Արցախում» կազմակերպության միջև

Մայիս 27,2020 20:33

Արցախի ԱԺ նախագահը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել նաև Լուար շրջանի նախկին պատգամավոր, Ֆրանսիայի խորհրդարանի պատվավոր անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ուրախ եմ Ձեզ հղել իմ ջերմ ու անկեղծ շնորհավորանքները Ձեր՝ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Չեմ կասկածում, որ շատ արագ կկարողանանք սերտ հարաբերություններ հաստատել Ձեր խորհրդարանի և իմ նախագահած՝«Ֆրանկոֆոնիան Արցախում» կազմակերպության միջև:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր նոր պարտականություններում:

Արցախի հանդեպ ունեցած հարգանքներիս և հավատարմությանս հավաստիքով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031