Լրահոս
Օրվա լրահոսը

Զորակոչիկների իրավունքները խախտվում են. փոխահատուցումների մասով պետությունը պատշաճ մոտեցում չի ցուցաբերում. ՀՔԱՎ գրասենյակ

Հունիս 02,2020 13:17
zorakoch

2020 թվականի մայիսի 14-ին ՀՔԱՎ գրասենյակը գրությամբ դիմել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ խնդրելով տեղեկություններ այն մասին՝ թե արտակարգ դրության ընթացքում, երբ արգելված է հանրային տրանսպորտի աշխատանքը, պաշտպանության նախարարությունն ինչ միջոցներ է ձեռնարկում զորակոչիկների՝ հաշվառման վայրի զինկոմիսարիատներ հասնելու, ինչպես նաև բուժզննություններ անցնելու ուղղությամբ:

Առիթը զորակոչիկ Ա. Բ.-ի հարազատի՝ ՀՔԱՎ-ին հասցեագրված դիմումն էր, որին անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակումներում, որում նշել էինք, որ ելնելով արտակարգ դրությունից` զորակոչիկների, այդ թվում և` Ա.Բ-ի համար խնդիր է զինկոմիսարիատ, բուժզննության համար բուժհաստատություններ ներկայանալը: Հանրային տրանսպորտի բացակայության պայմաններում ոչ բոլորն են ի վիճակի օգտվելու տաքսի ծառայության մեքենաներից՝ 1 ուղղության համար վճարելով 3000-4000 դրամ: Ավելի վաղ հայտնել էինք նաև անվտանգության կանոնները չպահպանելու վերաբերյալ ահազանգերի մասին, որ ստացվել էին՝ Աբովյանի զինկոմիսարիատի հետ կապված:

Մայիսի 20-ին ՀՔԱՎ գրությանն արձագանքել էր պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը: Պատասխանում, մասնավորաբար, նշված էր, որ համաձայն կառավարության որոշման՝ 2020 թ. մայիսի 18-ից միջհամայնքային հանրային տրանսպորտի աշխատանքը վերսկսված է, ինչով պայմանավորված էլ՝ զինվորական հաշվառման ու պարտադիր զինծառայության ենթակա զորակոչիկները կարող են անարգել մեկնել մարզերի ու մայրաքաղաքի բուժկենտրոններ՝ բուժհետազոտությունների:

ՊՆ-ի գլխավոր քարտուղարը միաժամանակ հիշեցրել էր, որ Կառավարության 2018թ.-ի համապատասխան որոշմամբ՝ հիվանդանոցային հետազոտման կամ բուժման ուղեգրվող նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց ճանապարհածախսը հատուցում է սպասարկող պոլիկլինիկան՝ ըստ առողջապահության նախարարի սահմանած չափի:

Անգամ հանրային տրանսպորտի աշխատանքի վերսկսման պարագայում ՀՔԱՎ գրասենյակը չունի տեղեկություններ այն մասին, թե պետությունն ինչ քայլեր է ձեռնարկում՝ այն զորակոչիկների համար անվտանգ դարձնելու ուղղությամբ, արդյոք պատրաստվո՞ւմ է վերանայել փոխհատուցումների կարգն ու արժանապատիվ փոխհատուցում տրամադրել Ա.Բ.-ին և նրա կարգավիճակում հայտնված այն զորակոչիկներին, ովքեր հնարավորություն չունեն ծանուցման ժամկետներում ներկայանալ զինկոմիսարիատ կամ ապրում են հեռավոր բնակավայրերում ու, երբեմն ոչ իրենց մեղքով, ստիպված են մի քանի անգամ բուժզննության գնալ մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ:

ՀՔԱՎ գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը, որը նաև զինծառայողների իրավունքների հարցերով խորհրդատու-դասընթացավար է, ասում է, որ խնդիրը վաղուց է հասունացել։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930