Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «2 մահվան դեպքում վերակենդանացման բաժանմունքում տեղ չի եղել. 200 հիվանդ սպասում է հոսպիտալացման»

Հունիս 06,2020 19:32 Share

«Պարտավորություն ունեմ կորոնավիրուսի վերաբերյալ հայտնել ճշմարտությունը, որքան էլ այն դաժան լինի: Դառնությամբ եմ ասում, որ այսօր մոտ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի սպասում է հոսպիտալացման ենթարկվելու իր հերթին, այսինքն, առողջապահական համակարգն այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալացման ենթականերին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում»,-առցանց ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ավելին՝ արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով կորոնավիրուսից մարդ է մահացել: Ուշացման պատճառը երկակի է: Հարազատները մի փոքր ուշացրել են հիվանդի վերաբերյալ ճիշտ տեղեկատվության փոխանցումն առողջապահական համակարգին, եւ այն ստացվել է ուշացմամբ, ռեակցիան էլ եղել է ուշացմամբ, ինչի պատճառով արձանագրել ենք այսպիսի թերեւս առաջին մահը»,-փաստեց Փաշինյանը:

Նաեւ նշեց, որ երկու մահվան դեպքում էլ հիվանդները պետք է լինեին վերակենդանացման բաժանմունքում, բայց եղել են ընդհանուր բաժանմունքում, որովհետեւ վերակենդանացման բաժանմունքում տեղ չի եղել: Վարչապետի խոսքով՝ յուրաքանաչյուրը պետք է գիտակցի, որ հիվանդանոցային տեղերի սակավության պատճառով կարող է մահանել ինքը կամ իր հարազատը, ուստի պետք է պահպանել առողջապահական կանոնները, հակահամաճարակային շարժում իրականացնել. «Այդ շարժման կարեւոր խնդիրներից մեկը պետք է լինի հակահամաճարակային գործողությունների դեմ ուղղված հակաքարոզչությունը չեզոքացնելը: Բամբասանքներ են տեղեկությունները, թե կառավարությունն ուռճացնում է կորոնավիրուսի թվերը, որ միջազգային գումարներ ստանա, որ կորոնավիրուս չկա: Մենք հատել ենք եզրը, որից այն կողմ դժոխային վիճակ է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930