Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու զարգացումը»․ Արմեն Սարգսյանը շնորհավական ուղերձ է հղել Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ

Հունիս 13,2020 12:54 Share

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ:

«Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու զարգացումը: Մեզ հաջողվել է հաստատել արդյունավետ քաղաքական երկխոսություն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։ Մենք պատրաստակամ ենք քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր նախագծերով հարստացնելու ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:

Նա թագուհուն քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել