Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան սարքած թղթեր, պապուս թվի գործեր. իմ ելույթից հետո ինչ եղել է, քաղաքական եմ համարում». Գագիկ Ծառուկյան

Հունիս 14,2020 23:29

«Այսօրվա բոլոր կատարված գործողությունները, որոնք տեղի են ունեցել իմ ելույթից հետո, բոլորն ընդունում եմ որպես քաղաքական»,- քիչ առաջ դուրս գալով ՀՀ ԱԱԾ-ից՝ հայտարարեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

ԱԱԾ-ի դիմաց հավաքված՝ Գագիկ Ծառուկյանի աջակիցները գոչում են. «Ծառուկյա՜ն, Ծառուկյա՜ն, այո, այո»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞ր գործի շրջանակներում է  հարցաքննվել, Գագիկ Ծառուկյանը հորդորեց այդ մասին տեղեկանալ՝ դիմելով համապատասխան օրգաններին ու հայտարարեց. «Կան սարքած թղթեր: Եթե այդ ամենը եղել է իմ հայտարարությունից հետո, դա միայն քաղաքական եմ ես համարում: Քննությունը կատարվում է, որի մասին լիարժեք բոլորդ էլ տեղյակ կլինեք, կարող եք դիմել համապատասխան օրգաններին: Եթե պապուս թվի գործերը նայելով, ասելով է… այսօր ես սեփականատեր եմ, ոչ մի կառավարման հետ գործ չունեմ: Իմ ելույթից առաջ լիներ, կարող էր հիսուն-հիսուն լինել, բայց ելույթից հետո ինչ եղել է, եղել է քաղաքական»:

Այս հայտարարություններից հետո Գագիկ Ծառուկյանը հեռացավ:

Գագիկ Ծառուկյանից հետո աստիճանաբար ԱԱԾ շենքի դիմացից հեռացան նաև նրա աջակիցները:

Հիշեցնենք՝ հունիսի 14-ին՝ վաղ առավոտից, ԱԱԾ-ն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն էր իրականացնում, որն առնչվում է 2017 թ.-ին մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ից առաջադրված թեկնածու Վազգեն Պողոսյանի հետ կապված քրեական գործին: 

Այնուհետև Գագիկ Ծառուկյանը ժամեր շարունակ հարցաքննվում էր ԱԱԾ-ում, իսկ ԲՀԿ-ական պատգամավորներ ու իրավապաշտպաններ ԱԱԾ շենքի հարակից տարածքում բողոքի ցույց էին իրականացնում: 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930