Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Հունիս 23,2020 23:07

Հունիսի 23-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, իրացնելով ձեռք բերած օպերատիվ տվյալները, պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ Նորագավիթի տներից մեկում հայտնաբերել և ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել 2019 թվականի դեկտեմբերից Դիլիջանի բաժնի կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 35-ամյա մի տղամարդու։

Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Ոստիկանությունը հայտնում է, որ դեպքի մանրամասներին կանդրադառնան առաջիկայում։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930