Լրահոս
Օրվա լրահոսը

Հունահռոմեական ըմբշամարտը ՕԽ ծրագրից հանելու լուրը չի համապատասխանում իրականությանը

Հունիս 25,2020 23:50

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) նախագահ, ՄՕԿ-ի անդամ  Նենադ Լալովիչը հերքել է միջազգային լրատվամիջոցներով տարածված լուրը, թե հունահռոմեական ոճի  ըմբշամարտն ամենայն հավանականությամբ չի ընդգրկվի 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ծրագիր:

Այս թեման ՄՕԿ-ում քննության առարկա դարձել էր ավելի վաղ այն պատճառով, որ մարզաձեւը կորցրել էր դիտարժանությունը, իսկ մրցավարությունը՝ անաչառությունը: Սակայն 2013 թվականին Նենադ Լալովիչի ղեկավարությամբ հունահռոմեական ըմբշամարտում կատարված բարեփոխումները մարզաձեւին հնարավորություն ընձեռեցին մնալ օլիմպիական խաղերի ծրագրում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930