Լրահոս
Օրվա լրահոսը

Բրազիլիայում ֆուտբոլիստն իր մեքենայով վայր է ընկել 200 մետր բարձրությունից

Հունիս 28,2020 18:58 Share
Աջակցեք aravot.am-ին

«Կրուզեյրո» ֆուտբոլային ակումբի խաղացող Էնրիկեն գտնվելով մեքենայի ղեկի առջեւ՝  ազգային պարկերից մեկում գահավիժել է 200 մետր բարձրությունից, սակայն լուրջ վնասվածքներ չի ստացել: Մեքենայից նրան հանող 16 անձինք պատմել են, որ մեքենան մի քանի անգամ շրջվել է, իսկ ֆուտբոլիստը շոկի մեջ էր, չէր պատկերացնում, թե ինչ է կատարվել:

Բժշկական հետազոտությունը լուրջ վնասվածքներ չի հայտնաբերել, սակայն Էնրիկեն մի քանի օր դեռ կմնա հիվանդանոցում, թեեւ գիտակցությունը տեղն է եւ իրեն լավ է զգում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել