Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակ տունը, թեպետ ոչ կանխամտածված, բայց գործածեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը. The Washington Post-ի անդրադարձը

Հուլիս 07,2020 15:55

Տասնամյակներ շարունակ ԱՄՆ կառավարությունը հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց երկուշաբթի Սպիտակ տունը, թեպետ ոչ կանխամտածված, գործածեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, գրում է The Washington Post-ում Աարոն Բլեյքը և հավելում, որ «Թրամփի մերձավոր դաշնակից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ ամենայնի, ուրախ չի լինի այդ կապակցությամբ»:

Հեղինակը փաստում է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի ՄաքԷնանին Հայոց ցեղասպանության հուշարձանն անվանել է իր «ճիշտ անունով» ամբողջ երկրով մեկ հուշարձանները պղծող ցուցարարների գործողությունները դատապարտելու ժամանակ:

«Մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ ստրկության զոհերի հիշատակը ոգեկոչող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պղծման դեպքում գործ ունենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031