Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները Հայաստանում և Արցախում

Հուլիս 07,2020 20:30 Share

ԿԳՄՍ նախարար  Արայիկ Հարությունյանի աշխատանքային այցը Արցախ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով Արցախում է:

Այցի շրջանակում նախարարն հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները Հայաստանում և Արցախում՝ կարևորելով դրանցից բխող ընդհանուր և միասնական գործողությունները։

Բարձր գնահատելով գործընկեր կառույցների փոխհամագործակցության մակարդակը՝ Արցախի նախագահն ընդգծել է, որ նույն կրթական համակարգն ունեցող հայկական երկու հատվածների համաձայնեցված շարունակական աշխատանքն օրվա հրամայականն է։ Այդ համատեքստում շատ կարևոր է ոլորտում նախաձեռնվող բարեփոխումների քննարկման փուլերին արցախցի մասնագետների ներգրավումը:

Հանրապետության նախագահի խոսքով՝ համավարակի հետևանքով կրթական ոլորտում ստեղծված դժվարությունները նոր մարտահրավերներ են առաջացրել, որոնց այլընտրանքային լուծումները գտնելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ բարձրացված հարցերն անպայման տեղ կգտնեն երկու գերատեսչությունների միջև ընթացող աշխատանքային քննարկումներում:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

Արցախյան այցի շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել նաև ԱՀ-ում գործող հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ: Քննարկվել են ոլորտային բարեփոխումներն ու առկա մարտահրավերները։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031