Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. Մենք ուժեղ ենք ու ուժեղի դիրքերից ենք խոսում խաղաղության մասին. Ինչպես պետք է հասկանա այստեղից հնչող խաղաղասիրական կոչերը Մեհրիբան Ալիեւան

Հուլիս 14,2020 12:11

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ինչպես պետք է հասկանա այստեղից հնչող խաղաղասիրական կոչերը Մեհրիբան Ալիեւան:

Գրում եմ, քանզի վստահ եմ՝ հասցեատերը կկարդա:

Մեհրիբան Ալիևան պետք է հասկանա, որ ինչպես ինքն է ասում հայրենիքի համար պայքարն իրոք սրբազան է:

Պարզապես մի խնդիր կա`

Տիկի՜ն, դուք ձեզ համար հորինել եք հայրենիք, որ երբեք ձեզ չի պատկանել, դուք ուզում եք յուրացնել ուրիշի հայրենիքը, իսկ դա անհնար է:

Տիկի՛ն, սա ռազմահայրենասիրական պաթոս չէ, սա իրողություն է, որի հետ դուք ու ձեր «ամուսինը» պարտավոր են հաշվի նստել: Դուք երբե՛ք Արցախում մուղամ չեք լսելու` հրավերով թե առանց: Իսկ հիմա ուղեցույց հայ հանրության կողմից` այն դեպքի համար, եթե սխալ եք հասկացել այստեղից հնչող «խաղաղասիրական» կոչերը։

Տիկի՛ն, մենք խաղաղություն չենք խնդրում, մենք այն ձեզ պարտադրել ենք… ՄԻՇՏ: Մեր մայրերն ու քույրերը ցանկանում ու ձգտում են խաղաղության, բայց զենքից զարդեր չեն ձուլել: Մենք ունակ ենք իրական սրբազան պայքարով մեր հողը պահել: Հենց երեկ Գրիգորի Խաչատուրովը և մեր զինվորները դա ձեզ ցույց տվեցին:

Չխաբվեք եւ լուրջ չընդունեք կամուֆլյաժը, ծաղիկները ու պաթոսը. մենք զգոն ենք: Մենք ուժեղ ենք, ու ուժեղի դիրքերից ենք խոսում խաղաղության մասին: Ձեր հիստերիկ գոռգռոցից ոչ ոք չի վախենում: Երբեք չենք վախեցել, որևէ հարթակում, Գանիրային ու Սեվինջին հարցե՛ք կպատմեն: Դուք խաբում եք ադրբեջանցի ժողովրդին, բայց դա ձեր խնդիրն է, հայ ժողովրդին խաբել չեք կարողանա: Խաղաղությունը մեր վաղվա օրն է, որին հասնելու համար այսօր պիտի պատրաստ լինենք պատերազմի: Մենք պատրաստ ենք: Մեր զինվորները պատրաստ են:

Ասում են` չկա լավ պատերազմ կամ վատ խաղաղություն: Ես կասեի՝ կա հաղթանակած պատերազմ ու արժանապատիվ խաղաղություն: Մեր ժողովրդի ընտրությունը սա է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031