Լրահոս
Օրվա լրահոսը

Նախազգուշացվել է՝ գրառումներում լինել ավելի ուշադիր. Դեդ Հասանի վերաբերյալ գրառում հրապարակած մանկապարտեզի տնօրենը ներկայացրել է իր մեկնաբանությունները. «Հայկական ժամանակ»

Հուլիս 15,2020 13:20

Շաբաթներ առաջ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր օգտատերերից մեկի հրապարակման տեսապատճենն ու նշել, որ Դեդ Հասանի երկրպագուն թիվ 12 մանկապարտեզի տնօրենն է, գրառումը հավանածն էլ՝ դպրոցի տնօրենը:

«Ի դեպ, քրեական ենթամշակույթի քարոզը ՀՀ օրենսդրությամբ քրեականացված է։ Վստահ եմ, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը արագ կարձագանքի»,- եզրափակել էր Կուբատյանը:

 

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից մեզ տեղեկացրին, որ Երեւանի հ․12 մանկապարատեզի տնօրեն Աննա Խաչատուրյանի հետ քննարկվել է տեղի ունեցածը, որի ընթացքում նա ներկայացրել է իր մեկնաբանությունները: Տնօրենը նախազգուշացվել է հետագա հրապարակումներում լինել ավելի ուշադիր։

Տեսապատճենը՝ Հովսեփ Կուբատյանի ֆեյսբուքյան էջից

Անի ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031