Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվա-80». Օլիմպիական խաղերի 40 ամյակին նվիրված նախագիծ «Գալաքսի» ընկերությունների խմբի աջակցությամբ

Հուլիս 15,2020 18:40

Մեդիամաքս մեդիա-ընկերությունը եւ «Գալաքսի» ընկերությունների խումբը գործարկել են «Մոսկվա-80» հատուկ նախագիծը՝ նվիրված 1980 թվականի` Մոսկվայի Օլիմպիական խաղերի 40-ամյակին: moscow80.mediamax.am հարթակում գործարկված նախագիծն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պատմելու է Մոսկվայի Օլիմպիական խաղերում ԽՍՀՄ հավաքականի կազմում մեդալներ նվաճած հայաստանցի մարզիկների մասին:

«1980 թվականի Օլիմպիական խաղերը հատուկ տեղ ունեն շատերի հիշողություններում, եւ պատճառներից մեկը հայ մարզիկների ելույթներն են ու, հատկապես, Յուրի Վարդանյանի անհավատալի ռեկորդները: Մոսկվայի խաղերից անցել է 40 տարի եւ մենք որոշեցինք հաճելի հիշողություններ պարգեւել ավագ սերնդի ներկայացուցիչներին, իսկ ավելի երիտասարդներին պատմել, թե ինչպես էին կերտվում հաղթանակները: Շնորհակալ ենք «Գալաքսի»-ին, որի գլխավոր գործընկերության շնորհիվ կարողացանք նախագիծը ներկայացնել գեղեցիկ եւ նորարար ձեւով», – ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

1980 թվականին Օլիմպիական խաղերի չեմպիոններ են դարձել ծանրորդ Յուրի Վարդանյանն ու մարմնամարզիկ Էդուարդ Ազարյանը, արծաթե մեդալակիրներ՝ ջրացատկորդ Սիրվարդ Էմիրզյանը, ծանրորդ Յուրի Սարգսյանն ու սուսերամարտիկ Աշոտ Կարագյանը, որը նաեւ բրոնզե մեդալ է նվաճել: ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի կազմում Խորեն Հովհաննիսյանն ու ջրացատկորդ Դավիթ Համբարձումյանն էլ բրոնզե մեդալներ են ստացել:

«Մոսկվայի օլիմպիական խաղերը մեր ծնողների սերունդի պատմության կարևոր մասն են։ Տուրիստական հյուրանոցներ, «Կոկակոլա», «Ադիդաս». ընդունված է ասել, որ ԽՍՀՄ երկաթե վարագույրը ընկավ աշխարհի այս ամենաքաղաքականացված օլիմպիադայի արդյունքում, ուստի անկախ Հայաստանի սովետական ժառանգության այս դրվագը ավելի քան կարևոր է իմանալ։ Հատկապես այսօր, երբ երիտասարդները ապրում են մեկ օրվա տրամադրությամբ ու «ՏիկՏոկ» հեռախոսային ծրագրով, հուսով ենք, որ «Մեդիամաքսի» այս նախագիծը կօգնի մեր երիտասարդներին հաղորդակից լինել անցյալի պատմության այս հետաքրքիր դրվագներին»,-ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

«Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանի խոշորագույն հոլդինգային ընկերություններից մեկն է՝ իր կազմում ներկայացնելով 15 ընկերություն՝ 3 երկրում։ Ընկերության շրջանառության զգալի մասն ուղղվում է Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում՝ Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։

«Գալաքսի» ընկերությունների խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031