Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Տավուշի մարզում սահմանին հանգիստ է, կրակոցներ, նաեւ՝ մեծ տրամաչափի զինատեսակներից, չեն եղել»

Հուլիս 15,2020 21:55

Երեկ կեսգիշերից հետո մինչ այժմ Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է, կրակոցներ, հատկապես մեծ տրամաչափի զինատեսակներից, չեն եղել: Այս մասին այսօր Իջեւանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց՝ հուլիսի 12-ից մեր ՀՕՊ համակարգերը խոցել են 13 ԱՍԹ-ներ, որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական.«Արդյունավետության տեսանկյունից՝ բարձր ցուցանիշ է»:

Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ ադրբեջանական կողմը 50-ից ավել հրետանային արկեր է կիրառել հայկական  հինգ-վեց բնակավայրերի վրա, բայց  հրադադարի ռեժիմը գրեթե լիովին պահպանվում է. «Մեր Զինված ուժերը զգոն են, լիարժեք տիրապետում են իրավիճակին, հետեւում են հակառակորդ կողմի բոլոր զարգացումներին, պատրաստ են ցանկացած բնույթի սադրանքներին՝ հակառակորդի ցամաքային եւ օդային հարվածներին անհրաժեշտ  հակահարված տան»:

Հուլիսի 12-ին Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ է սկսել. Չորս հայ զինծառայող է զոհվել, ադրբեջանական կողմում մեկ տասնյակից անցնում է զոհերի թիվը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031