Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» առաջադրած թեկնածուն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ

Հուլիս 16,2020 14:26

ԱԺ-ում այսօր տեղի ունեցավ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Հովհաննես Խաչատրյանի թեկնածության քվեարկությունը:

Ինչպես ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց խորհրդարանի հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը, Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը «կողմ» է քվեարկել 96, իսկ «դեմ»՝ 2 պատգամավոր:

Այսպիսով, Խաչատրյանն ընտրվեց կենտրոնական բանկի խորհրդի անդամ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031