Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարար, ԲԿ-ների տնօրեններ, փոխվարչապետի խորհրդական, ԿԲ նախագահ. 4 բուհի հոգաբարձուների խորհուրդների կազմը

Օգոստոս 09,2020 19:51

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է այս եւ եւս երեք համալսարանների հոգաբարձուների խորհուրդների կազմերը հաստատելու մասին որոշումները։

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամների թվում են պաշտոնյաներ ՀՀ շրջակա միջավայրի, արտաքին գործերի, պաշտպանության, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններից: Հոգաբարձուների խորհրդի կազմում են նաեւ բժշկական կենտրոնների տնօրեններ, անհատ բժիշկներ, բժշկական հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, համալսարանի ամբիոնների վարիչներ, ուսանող, օրդինատոր, ասպիրանտ (ցանկն ամբողջությամբ՝ կից լուսանկարներում):

Երեւանի Պետական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդների կազմերում եւս ընդգրկված են պաշտոնյաներ նախարարություններից, տվյալ բուհերի ամբիոնների ղեկավարներ եւ ոլորտի մասնագիտական կառույցների ներկայացուցիչներ:

Երեւանի պետական համալսարան

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

 

 

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31