Լրահոս
Օրվա լրահոսը

«Արսեն Թորոսյանին ԱԱԾ կանչելու որեւէ հիմք չկա». Արգիշտի Քյարամյան

Օգոստոս 28,2020 14:05

«Ոչ, Արսեն Թորոսյանն ԱԱԾ չի կանչվել: Նրան ԱԱԾ կանչելու որեւէ հիմք չկա»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր մեկնաբանելով  տեղեկությունները, թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԱԱԾ է հրավիրվել, ասաց ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանը:

Անդրադառնալով իր՝ «մի քանի փուլով» այդ պաշտոնում նշանակմանը, որը քննադատել  էր քաղաքական դաշտի մի մասը, Քյարամյանը նշեց. «Այդ հարցն ամբողջությամբ պարզաբանվել է, դրանք տեխնիկական խնդիրներ են»: Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ իր նշանակումից հետո ԱԱԾ-ում կադրային արտահոսք եղե՞լ է: Քյարամյանն ասաց, որ ոչ, ապա նշեց, որ անհարմար է իրավիճակը, երբ ինքը քայլում է, իսկ լրագրողները՝ իրեն հետեւում. «Հարցերին չեմ պատասխանում այն տրամաբանության մեջ, որ ԱԱԾ-ն սպեցիֆիկա ունի: Այն տեղեկատվությունը, որը մենք կարողանում ենք տրամադրել, թափանցիկ քաղաքականության սահմաններում է»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31