Լրահոս
Օրվա լրահոսը

Խաշթառակում դաժան ծեծի հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը առնետի կերած ձուկն էր կերել

Սեպտեմբեր 08,2020 23:03

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում պապի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մոր մահվան մասին տնեցիները չգիտեն: Այս մասին Aravot.am-ին ասաց Խաշթառակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանը: Գյուղապետին հայտնի չէ՝ բացի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներից մահացած կինն առողջական ինչ այլ խնդիրներ է ունեցել:

«Չգիտենք՝ ինչից է արյունահոսել, ինքը հետո լավացել էր, տեղափոխել են հոգեբուժարան, հակաթույնը չեն տվել, ասում են՝ դրանից է մահացել: Ինքը կռիսի կերած ձուկն էր կերել, ձուկը թունավորված էր»,-ասաց մահացած կնոջ սկեսուրը՝ Էմմա Հակոբջանյանը:

Ինչ վերաբերում է իր ամուսնու առողջական վիճակին՝ Էմմա Հակոբջանյանն ասաց, որ նա դեռ հիվանդանոցում է գտնվում. «Բժշկուհին ասաց՝ պետք է ձեր ամուսնուն էլ այդ դեղը տան, եթե չխմի, իր մոտ էլ է տենց լինելու, վատանալու է, էլ հետ չգա: Մեր ամբողջ ընտանիքի անդամները, բացի աղջկանիցս, ինքը տանը չի եղել, թունավորվել են մկնդեղից, չիմանալով կերել ենք»:

Էմմա Հակոբջանյանը նաեւ ասաց, որ Երեւանի հիվանդանոց տեղափոխված իր բոլոր թոռներն արդեն դուրս են գրվել, այսօր տեղափոխվել մանկատուն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ              

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930