Լրահոս
Օրվա լրահոսը

Կիպրոսը ԵՄ-ում արգելափակել է Բելառուսի դեմ պատժամիջոցների ընդունումը. Bloomberg

Սեպտեմբեր 10,2020 11:16

Կիպրոսը Եվրամիությունում արգելափակել է Բելառուսի դեմ պատժամիջոցների ընդունումը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրները։

Ըստ այդ տեղեկությունների՝ Կիպրոսը հրաժարվել է ստորագրել բելառուս պաշտոնյաների դեմ պատժամիջոցների նախագիծը, քանի դեռ համանման սահմանափակումներ չեն կիրառվել Կիպրոսի  տնտեսական գոտում բնական գազի արդյունահանում իրականացնող թուրքական հորատող ընկերությունների դեմ։ Բելառուսի դեմ պատժամիջոցներ ընդունելու համար անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր 27 պետությունների համաձայնությունը։

Բելառուսում նախագահական ընտրությունների վիճելի արդյունքների և դրան հաջորդած բողոքի ցույցերի բռնի ճնշման ֆոնին բելառուս պաշտոնյաների հանդեպ սահմանափակումներ մտցնելու պլանը լայն աջակցություն էր ստացել Եվրամիությունում, սակայն պայմանով, որ ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարները պետք է արագացնեն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու զուգահեռ աշխատանքները։ Քանի որ այդ միջոցների վերաբերյալ բանակցությունները դեռևս ձգձգվում են, երկու նախաձեռնությունն էլ կարող են սառեցվել, եզրակացնում է պարբերականը։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930