Լրահոս
Արգելված է Արցախ լսելը
Օրվա լրահոսը

Ապամոնտաժվել է հերթական ինքնակամ կառույցը

Սեպտեմբեր 15,2020 16:45 Share

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Մարգարյան փողոցի առաջին նրբանցքի 2-րդ շենքի առաջնամասում՝ համայնքային հողատարածքի վրա, ինքնակամ, առանց որևէ թույլտվության կառուցված քարե շինությունը Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության նախաձեռնությամբ քանդվել է:

Ի դեպ, կառուցապատողը նախազգուշացվել և տուգանվել էր: Քաղաքացու հետ բացատրական աշխատանքներից հետո համատեղ ուժերով կառույցն ամբողջությամբ ապամոնտաժվել է:

Քաղաքապետարանը հիշեցնում է՝ քաղաքաշինական որևէ գործունեություն նախատեսելիս առաջնահերթ պետք է համապատասխան թույլտվություն ստանալ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել