Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին ինքնակամ ապամոնտաժել է գազատար խողովակին զոդած մետաղական խաչը

Սեպտեմբեր 16,2020 16:33 Share

2020 թվականի սեպտեմբերի 13-ին սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, որ Երևանի Սարի թաղում  քաղաքացու կողմից գազատար խողովակի վրա տեղադրվել է մետաղական խաչ՝ զոդման միջոցով։

Տեղեկացնում ենք, որ այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության մասնագետների համատեղ իրականացված աշխատանքների և ցուցումների արդյունքում քաղաքացու կողմից ինքնակամ կատարվել է զոդված մետաղական խաչի ապամոնտաժման աշխատանքներ և վերականգնվել է գազատար խողովակի նախկին տեսքը։

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել