Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Ալեքսանյան․ Հանրակրթության չափորոշիչներով է որոշվում, թե դպրոցը ինչպիսի քաղաքացի պետք է դաստիարակի

Սեպտեմբեր 17,2020 20:02

«Հանրակրթության չափորոշիչները մեծագույն բարեփոխում են հանրակրթության ոլորտում»,- «Արարատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։

Ըստ նրա, հենց այդ չափորոշիչներով է որոշվում, թե դպրոցը ինչպիսի քաղաքացի պետք է դաստիարակի․ «Ինձ համար ամենակարևոր կետերից մեկն այն է, որ այնտեղ շատ պարզ արձանագրված է, որ մենք պետք է ունենանք այնպիսի երեխաներ, որոնք մտածող լինեն։ Այսինքն՝ տրամաբանության զարգացմանը, մտքի զարգացմանը այնտեղ շատ մեծ տեղ է հատկացված։ Այսինքն՝ նախկին անգիր անելու մշակույթը փոխարինվում է մտածելու ունակությամբ։ Իհարկե՛, չի վերացվում նաև անգիրը, պոեզիան և այդ ամենը։ Այդ չափորոշիչների մեջ չկա այն ամենը, ինչի մասին անընդհատ բարձրագոչվում է՝ չկա սեռական դաստիարակություն, չկան ինչ-որ սեռական փոքրամասնություններ»։

Վահագն Ալեքսանյանը հավելեց, որ գիտական շրջանակները ազատ էին մասնակցել չափորոշիչները կազմելու գործընթացին, սակայն նրանցից ոչ ոք չի դիմել․ «Սոս Ավետիսյանը և Մարիա Կարապետյանը մասնակցել են թուրքական գիտական շրջանակների մի ծրագրի, որի արդյունքում թուրքական գիտական այդ շրջանակները ստորագրել են մի թեզի կամ փաստաթղթի տակ, որում ասվում է, որ Թուրքիայի դպրոցներում պետք է ուսուցանվի Հայոց ցեղասպանությունը։ Այո՛, նման բան արել են Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը, հիմա թե դրա մեջ ի՞նչ կա պախարակելի, ես չգիտեմ։ Ասում են՝ թուրք ու սպասում են, որ հիմա բոլորը դրոշները հանեն ու չլսեն շարունակությունը։ Ի դեպ, այդ խմբի հեղինակները, որոնց հետ աշխատել են Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը, նրանք Թուրքիայում ենթարկվել են որոշ հարձակումների նրա համար, որ մասնակցել են այդ ծրագրին, նրա համար, որ կողմ են եղել դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդմանը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930