Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյան․ Մեր վճռականությունը շարունակելու խաղաղ գործընթացը և բանակցային գործընթացը երբեք չի նվազել

Սեպտեմբեր 21,2020 12:26

«Հայաստանը շատ հետևողական է եղել իր մոտեցումներում խաղաղ գործընթացի վերաբերյալ»,- սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, թե հրավիրել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին լուրջ առարկայական բանակցություններն առանց նախապայմանների վերսկսելու նպատակով՝ ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա նշեց, որ հայկական կողմը առավել քան հստակ ընդգծել է, որ կարգավորումը միայն հնարավոր է խաղաղ ճանապարհով․ «Այդ ամենը մենք ասում ենք այն ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանը ու Արցախը ամբողջովին հզոր են պաշտպանելու իրենց, պաշտպանելու իրենց շահերը, պաշտպանելու իրենց սահմանները։ Եվ այդ առումով մենք մնում ենք բացարձակ հավատարիմ խաղաղ կարգավորմանը։ Այդ տրամաբանության մեջ է, որ մենք առավել քան պատրաստ ենք եղել և մնում խաղաղ գործընթացի շարունակությանը, և շարունակելու այն աշխատանքը, որ մենք կատարել ենք այս ամբողջ շրջանում։ Վերջին անգամ, հիշում եք, մեր հանդիպումը եղել է հունվար ամսին, հետո մենք ունեցել ենք այս իրավիճակը, որը կախված է համավարակի հետ։ Բայց մեր վճռականությունը շարունակելու խաղաղ գործընթացը և բանակցային գործընթացը երբեք չի նվազել։ Եվ մենք պատրաստ ենք, և եթե կլինեն հայտարարություններ, թե մենք ինչպես ենք շարժվում առաջ, կլինի հստակություն՝ մենք կհայտարարենք»։

Հարցին, թե այդ հեռախոսազրույցից հետո կա՞ հստակություն բանակցությունների սեղան վերադառնալու, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց․ «Մեր կողմից կա հստակություն, մյուս կողմի համար ես, ճիշտն ասած, պատրաստ չեմ ասել»։

Նա հավելեց, որ հայկական կողմը պատրաստ է շատ արագ դա կազմակերպել․ «Հիմա մենք խոսում ենք համանախագահների հետ, մենք հիմա կապի մեջ ենք, աշխատում ենք և կկարողանանք պայմանավորվել և բնականաբար, անմիջապես կհայտարարենք այդ մասին»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930