Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյանի հարցը կորոշի Նիկոլ Փաշինյանը

Սեպտեմբեր 25,2020 20:23

Այսօր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում այս նույն հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը բարձրացրել է ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին հանձնաժողովի կազմից հեռացնելու հարցը։
Պարոն Իոաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Գեւորգ Պետրոսյանին հանձնաժողովի անդամակցությունից զրկելու հարցը թողել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Առանց քվեարկության եւ կարծես առարկություն էլ չկար, որոշվեց այդ հարցը թողնել վարչապետին։ Ամեն դեպքում, եթե դադարեցվի նրա անդամակցությունը, վարչապետի 2020 թվականի 181 հրամանով այդ տեղը պահպանվելու է ԲՀԿ-ի համար, եւ այս կուսակցությունը հնարավորություն ունի նոր անդամի առաջադրել»,-ասաց Դանիել Իոաննիսյանը։ Թե ինչ ժամկետում պետք է վարչապետը որոշում կայացնի, պարոն Իոաննիսյանն ասաց՝ ժամկետ չկա․ «Բայց հուսով եմ՝ շուտով կլինի։ Իհարկե, ես չեմ կարող նաեւ ասել, թե վարչապետն ինչ որոշում կկայացնի, բայց եթե անգամ հանձնաժողովի լիազորությամբ մենք քվեարկեինք, ապա, միեւնույն է, վերջին խոսքը վարչապետինն է»։

Aravot.am -ի հետ զրույցում Գեւորգ Պետրոսյանն ասել է, որ հանձնաժողովի ընդամենը մեկ նիստի է մասնակցել, քանի որ այդտեղ լրջություն չի տեսնում, եւ որոշ ժամանակաշրջանում առողջական խնդիրներ է ունեցել։
Այս առնչությամբ պարոն Իոաննիսյանն ասաց․ «Առողջական խնդիրը ո՞րն է, փետրվարից մինչեւ մարտ ամիս լուրջ խնդի՞ր է ունեցել։ ԱԺ նիստերին գնում է, լրատվամիջոցների եթերներին գնում է, այդ ի՞նչ առողջական խնդիր ունի։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մենք մարտի կեսից մինչեւ հուլիսի վերջ հեռակա ենք արել նիստերը։ Այդ ի՞նչ առողջական խնդիր ուներ, որ նիստերին zoom-ով չէր կարողանում միանալ։ Բացի այս, եթե Սահմանադրությունն իր համար անլուրջ է, ի՞նչ կարող եմ ասել։ Հայաստանի ապագա Սահմանադրությունն է որոշվում, դրա ի՞նչն է անլուրջ։ Նա ԱԺ-ում օրենքներ է ընդունում, իսկ Սահմանադրությունն, օրենքների համեմատ, ավելի լուրջ փաստաթուղթ է, մայր օրենքն է, դրա ի՞նչն է անլուրջ։ Անլուրջը Գեւորգ Պետորսյանն է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mher says:

    Յուրաքանչյուր հպարտ հայ պետք է իրեն հարցնի: Ինչու՞ վարչապետը, որը ժողովուրդը նրան տվել է կառավարման իրավունք, շնորհավորել է Բելառուսի խայտառակ ընտրությունները: Սա՞ է ժողովրդավարության իրական դեմքը, թե՞ գրպանային քաղաքական կուսակցություն:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930