Լրահոս
Օրվա լրահոսը

Ջո Բայդեն. Ռազմական գործողությունների բռնկումը Լեռնային Ղարաբաղում սպառնում է աճել ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության

Սեպտեմբեր 28,2020 07:55

«Ամերիկայի ձայն». Դեմոկրատական կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը

«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկման առիթով և կոչ եմ անում անհապաղ նվազեցնել լարվածությունը, վերականգնել հրադադարը և վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Միացյալ Նահանգները պետք է շփման գծի երկայնքով ավելի շատ դիտորդներ ներգրավի և կոչ անի Ռուսաստանին դադարեցնել ցինիկաբար զենքի տրամադրումը երկու կողմերին, միաժամանակ վերանայի անվտանգությանն ուղղված մեր սեփական ծրագրերը՝ վստահ լինելու համար, որ տրամադրվող որևէ ռազմական միջոց չի կիրառվի հարձակման համար:

Թրամփի վարչակազմը նաև պետք է ուժեղացնի իր դիվանագիտական ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ՝ խաղաղ կարգավորմանը հասնելու և վստահության ամրապնդման միջոցներն աջակցելու համար: Ռազմական գործողությունների բռնկումը Լեռնային Ղարաբաղում սպառնում է աճել ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության, և այդ պատճառով տարածաշրջանի երրորդ կողմերը պետք է հեռու մնան այս հակամարտությանը ներգրավվելուց, իսկ Մինսկի խմբի միջնորդները պետք է նվազեցնեն լարվածությունը և վերադառնան բանակցություններին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930