Լրահոս
Օրվա լրահոսը

Այս կռիվը վերջինն է և պարտադրելու է խաղաղություն. «Սասունցի Դավիթ» աշխարհազորային գունդ

Սեպտեմբեր 28,2020 14:26 Share

«Սասունցի Դավիթ» աշխարհազորային գունդը կոչ է անում համայն հայությանը համախմբվել, դառնալ մեկ բռունցք և հուժկու հարված հասցնել թշնամուն:

Այս կռիվը վերջինն է և պարտադրելու է խաղաղություն:

«Սասունցի Դավիթ» աշխարհազորային գնդի նախագահ Համլետ Հովսեփյանը, գնդի հրամանատար Սամվել Մաթևոսյանը գնդի 200 կամավորականներով հայտնում են, որ կազմ պատրաստ սպասում են պաշտպանության նախարարության հրահանգին՝ մեկնելու Արցախի հանրապետություն, պաշտպանելու հայրենի հողը և կատարելու իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ։

…ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…

«Սասունցի Դավիթ» աշխարհազորային գունդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել