Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ Հանրային խորհրդի հետ

Սեպտեմբեր 29,2020 23:40

ՀՀ Հանրային խորհուրդն այսօր հյուրընկալել էր ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ում ուղեկցում էր նրա նորանշանակ խորհրդական Դմիտրի Կազմինը:

Իր բացման խոսքում Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը շնորհակալություն ու գոհունակություն հայտնեց դեսպանին անդրանիկ հանդիպման ու ծանոթության համար` նախևառաջ խոսելով իր պաշտոնավարման ամիսներին ՌԴ Հանրային պալատի հետ ունեցած սերտ համագործակցության մասին, որը մոտ ապագայում կամփոփվի նաև նախապատրաստվող երկկողմ հուշագրի ստորագրմամբ:

Կարևորելով պարբերական հաղորդակցությունը երկու երկրների հանրային տարբեր օղակների միջև` ՌԴ դեսպան Ս. Կոպիրկինը վստահություն հայտնեց, որ իրենց կողմից ամեն ջանք կգործադրվի այդ հարաբերությունները խորացնելուն միտված արդյունավետ համագործակցության համար, որը կարևորվեց երկարաժամկետ և ռազմավարական առումով, քանի որ երկկողմ հետաքրքրություններն ընդհանուր են՝ անկախ բազմաթիվ հանգամանքներից:

Համագործակցությանն ու փոխօգնությանն առնչվող մի քանի հարցերի հակիրճ անդրադարձից հետո կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային բարդացող իրավիճակի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմի շուրջ։

Սաֆարյանը դեսպան Կոպիրկինին տեղեկացրեց, որ ի թիվս այլ գործընկեր կառույցների` ՀԽ անունից նամակներ են ուղարկվելու նաև Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատին, որում ռուս գործընկերներին հանգամանորեն կներկայացվի իրավիճակն ու կտրամադրվի դրա հետ կապված օբյեկտիվ տեղեկատվություն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930