Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսահայեր ջան, դուք ֆանտաստիկ եք». Մարսելի հայկական եկեղեցիներում արդեն հավաքվել է 10 տոննայից ավելի դեղորայք եւ բուժօգնության պարագաներ

Հոկտեմբեր 01,2020 12:11

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆրանսահայեր ջան, դուք ֆանտաստիկ եք:

Այս օրերին Ֆրանսիայի հայկական բոլոր համայնքները հավաքել են ու շարունակում են հավաքել անհրաժեշտ դեղորայք, բժշկական սարքավորումներ եւ խիստ անհրաժեշտ բժշկական պարագաներ՝ Արցախ տեղափոխելու համար։

Ամբողջ օգնությունը հավաքվում է Մարսելի հայկական եկեղեցիներում եւ այս պահին արդեն հավաքվել է 10 տոննայից ավելի դեղորայք եւ բուժօգնության պարագաներ։

Ապրեն մեր հայրենակիցները, ապրեն Ֆրանսիայի հայկական եկեղեցիները եւ մեր հյուպատոսությունները։

Առաջիկա օրերին այս ամենը չարթերային թռիչքով կտեղափոխենք Հայաստան եւ Արցախ։

Սիրելի՛ ֆրանսահայեր, խնդրում եմ Ֆրանսիայում կապը պահպանեք Gor Haroyan-ի հետ՝

☎️ +33 6 72 05 96 44
☎️ viber 0033681760780»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031