Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատգամավորը երկու անգամ հարվածել է լրագրողի ձեռքում գտնվող խոսափողին, սպառնալիքներ հնչեցրել». Հարություն Հարությունյան

Հոկտեմբեր 06,2020 15:16

«5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր ԱԺ-ում «5-րդ ալիքի» լրագրողի կողմից իր մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում տեղի է ունեցել միջադեպ ԱԺ պատգամավորներ Քրիստինե Պողոսյանի, Արթուր Հովհաննիսյանի և լրագրողի միջև:

Մասնավորապես, պատգամավորը երկու անգամ հարվածել է լրագրողի ձեռքում գտնվող խոսափողին, այնուհետև հնչեցրել է հստակ սպառնալիքներ լրագրողի հասցեին: Լրագրողը նշված գործողությունների արդյունքում խիստ անհանգստացած է, հուզված և այս պահին դադարեցրել է իր պարտականությունների կատարումը:

Անընդունելի ենք համարում նման ոչ օրինական դրսևորումը և վարքագիծը: Այս պահին մեր իրավաբանի հետ քննարկում ենք օրենքով սահմանված հնարավոր միջոցների ձեռնարկումը, այդ թվում ՀՀ Գլխավոր Դատախազություն՝ Գլխավոր դատախազին դեպքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելը:

Տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ դիմում ենք նաև Հայաստանի ժուռնալիստների միություն և տրամադրելու ենք տեսանյութը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031